1934 ից մինչև 1960 թվականները ընկերական խաղեր են անցկացվել Լենինականի և Դիլիջանի ֆուտբոլասերների միջև, իսկ քիմիական գործարանի ,,Քիմիկ,,՝ հետագայում ,,Լոռի,, Սպորտային ակումբի թիմը բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն, մրցանակակիր և գավաթակիր: 1960-1974 թվականներին և 1987-1991 թվականներին Լոռի թիմը Կիրովականում (1994 թվականից՝ Վանաձոր) մասնակցել է ԽՍՀՄ առաջնության Բ խմբում երկրորդ լիգա։ 1967 թվականին «Լոռին» զբաղեցրեց 2-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու Մինսկում անցումային մրցաշարին՝ ԽՍՀՄ առաջնության Ա խումբ մտնելու իրավունքի համար, բայց 12 թիմերի մեջ գրավեց 3-րդ տեղը։
Տարիների ընթացքում լոռեցի ֆուտբոլիստները հրավիրվել և հաջողությամբ հանդես են եկել ԽՍՀՄ չեմպիոն և գավաթի կրկնակի հաղթող Երևանի «ԱՐԱՐԱՏ»-ում`– Հայկազ Գևորգյան, Հմայակ Մխոյան, հայր և որդի Միխայիլ և Ռադիկ Բարաթյաններ (Ռադիկը խաղացել է նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում՝ Ա. Բանիշևսկու և Է. Մալոֆեևի հետ), Ալբերտ Թամարյան, Լյովա Մովսեսյան, Հենրիխ Շահբազյան, Արայիկ Ղազանչյան, Վրեժ Պողոսյան, Ռաֆիկ Ներկարարյանը, Անդրանիկ. Խաչատրյան, Ալեքսանդր Քերոպյան, Հովհաննես Կիրակոսյան և Սերգեյ Զաքարյան։ 1975-86 թվականներին «Լոռին» չի մասնակցել ԽՍՀՄ առաջնությանը։ 1986 թ-ին քաղպորտկոմիտեի նախկին նախագահ Արշակ Վարյանի և Հայաստանի կոմկուսի քաղկոմի նախկին 1-ին քարտուղար Հայկ Օհանյանի ջանքերով վերականգնվեց «Լոռի» վարպետների թիմը և ընդգրկվեց ԽՍՀՄ 2-րդ լիգայի ուժեղագույն հարավային գոտում, որտեղ ընդգրկված էին Լենինականի, Երևանի, Վրաստանի, Ադրբեջանի, Նովոռոսիյսկի, Պյատիգորսկի, Նալչիկի, Գրոզնիի, Օրյոլի, Նովո-Շախտինսկի… վարպետ թիմերը և 22 թիմերի մեջ «Լոռին» զբաղեցրել է 14-րդ տեղը։
1988 թ.-ի հունվարին «Լոռին» ձեռք է բերել պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ (1-ին Հայաստանում և 6-րդը ԽՍՀՄ-ում): Նույն թվականին «Լոռի» ՖԱ-ն հարավային գոտու առաջատար եռյակում էր, և Ադլեր քաղաքում հաղթեց ԽՍՀՄ 2-րդ լիգայի Արհմիությունների Համամիութենական Կենտրոնական խորհրդի գավաթի եզրափակիճում՝ 2:0 հաշվով հաղթելով Ադրբեջանի «Քյափազ» ՖԱ-ին (Կիրովաբադ, այժմ Գյանջա): «Լոռի» ՖԱ-ի հիմնադիրը և 1-ին նախագահը Նորայր Զուլոյանն է, ով 1989թ. վերջին ՀԿԿ Սպիտակի ՌԿ 1-ին քարտուղար Նորիկ Մուրադյանի, մարզիչներ Գառնիկ Ասատրյանի ու Նորիկ Մկրտչյանի կողմից հրավիրվել է «ՍՊԻՏԱԿ» ՖԱ, իսկ 1990 թվականի օգոստոսից դուրս է եկել ֆուտբոլում ակտիվ գործունեությունից և հիմնել Հայաստանի «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործական կենտրոնը, որի շնորհիվ Վանաձորի պատանեկան թիմերը մի քանի անգամ մեկնել են Եվրոպա՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու նպատակով։
1991 թ.-ից հետո Վանաձորի ֆուտզալի «ԻՆՏԵՐԿԱՊ», «ՑԱԼԿՈՒՏ», «ԹԱԼԳՐԻԳ» և «ՄԱՆԿԱՎԱՐԺ» թիմերը հաջողությամբ մասնակցել են Հայաստանի առաջնությանը և դարձել են մրցանակակիրներ, ֆուտբոլի երախտավորներ Նորիկ Մկրտչյանի, բժիշկ Ռոբերտ Մխիթաևյանի, Վարդան Խառատյանի, Հարություն Իզմիրյան, Զավեն Էվոյանի և Արմեն Փիրումյանի, գործարարներ Սեյրան Աղաբեկյանի ու Թովմաս Գրիգորյանի շնորհիվ՝ աջակցությամբ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի և Գերմանիայի «ԻՆՏԵՌԿԱՊ-ԳԵՐՄԱՆԻԱ» ԲՄ-ի նախագահ,Վանաձորի Պատվավոր քաղաքացի «ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ» Ռայնեռ Քոզելի:
1992 թ. Հայաստանի առաջին առաջնությունում «Լոռի» ՖԱ-ն զբաղեցրել է 16-րդ տեղը (նախագահ՝ Կոստյա Բաբայան)։
1993 թ. մրցաշրջանում «Լոռի» ՖԱ-ն նվաճել է փոքր ոսկե մեդալներ՝ Առաջին լիգայում հաղթելու համար և ստացել է բարձրագույն լիգայի ուղեգիր (նախագահ՝ Գարեգին-Գագիկ Սարգսյան)։
Հաջորդ մրցաշրջանում թիմը 13-րդ տեղից իջավ առաջին լիգա։ Ակումբը հաջորդ երեք մրցաշրջաններն անցկացրել է առաջին լիգայում։ Բարձրագույն լիգայում հաջորդ մրցաշրջանում թիմը կրկին ընկավ անկման գոտի (վերջին, 10-րդ տեղ)։ Երեք սեզոն պահանջվեց նորից վերադառնալու համար։ Միայն մեկ անգամ է թիմը կարողացել մեկ մրցաշրջանից ավելի մնալ էլիտայում՝ 2001 և 2002 թվականներին։ Աստիճանաբար ակումբն ավելի ու ավելի ցածր տեղեր էր զբաղեցնում արդեն Առաջին լիգայում։ 2005 թվականի վերջին մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ 2006 թվականին այն ամբողջությամբ լուծարվեց։
2017 թ. «Լոռի» ՖԱ-ն (սեփականատեր՝ Տ. Գրիգորյան, նախագահ՝ Ռ. Գրիգորյան, մենեջեր՝ Ա. Փիրումյան) վերականգնվեց և հայտավորվեց 2017-18 մրցաշրջանի Առաջին լիգայում, որտեղ զբաղեցրեց 1-ին տեղը և մտավ Բարձրագույն լիգա:
2021 թ. «Լոռի» ՖԱ-ն հայտարարեց Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին։
2023 թ.-ին «Լոռի» ՖԱ-ն վերականգնվել է ֆուտբոլի երեք երախտավորների ջանքերով. Հայաստանում 1-ին պրոֆեսիոնալ ակումբի հիմնադիր Նորայր Զուլոյանի, «Լոռի» ՖԱ-ի 1988-90 թ.թ. առաջատարներ՝ Սերգեյ Զաքարյանի («ԱՐԱՐԱՏ»-ի, «ԿՈՏԱՅՔ»-ի, «ՇԻՐԱԿ»-ի, «ՍՊԻՏԱԿ»-ի, նախկին հարձակվող) Կիրովականի ֆուտբոլի բոլոր ժամանակների ռմբարկու ռմբարկու՝ 72 գոլով) և Գարեգին Սարգսյանի (Հայաստանի լավագույն պաշտպաններից մեկը, ով հանդես է եկել «ՇԻՐԱԿ», «ՍՊԻՏԱԿ», «ՍՊԱՐՏԱԿ» և ռուսական «ԱՄՈՒՐ» Բլագովեշչենսկի, «ԲՄԱ» .Խաբարովսկ վարպետ թիմերում) ջանքերով ու գրանցվել է «Լոռի-Վանաձոր» ՖԱ անվամբ: Լոռու մարզպետարանի, Վանաձոր քաղաքապետարանի, ներդրողի (TRAKTOR GROUP, ՌԴ) ներկայացուցիչներ Ալեքսանդր Նիկուլինի և Իվան Կուզնեցովի ֆինանսական աջակցությամբ 2023-24 մրցաշրջանում ՖԱ-ն 4 թիմով մասնակցել է Հայաստանի պատանեկան առաջնությանը՝ ՀՖՖ-ի (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա) հովանու ներքո։
2024 թ. մայիսի 25-ին ՀՖՖ-ից և ՈՒԵՖԱ-ից ստացել է Հայաստանի 1-ին լիգայի առաջնությանը մասնակցելու արտոնագիր։
