Նորայր Զուլոյան

1990 թ-ից առ այսօր՝ «ԻնՏԵՐԿԱՊ բարեգործական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, ՀԿ-ն ունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, Հունաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում։

2023 թ-ի փետրվարից առ այսօր՝ «ԼՈՌԻ-ՎԱՆԱՁՈՐ» ֆուտբոլային ակումբի նախագահ։
Անձնական կապերի շնորհիվ կազմակերպել է ուղևորություններ եւ մասնակցություն ֆուտբոլի միջազգային մրցաշարերի ու ընկերական խաղերի.
Վանաձորի ֆուտբոլի մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ .
2006 թ. — Ալեքսանդրուպոլիս, Քսանթի, Սալոնիկ և Աթենք (Հունաստան),
2008 թ. — Նեապոլ (Իտալիա),
2017 թ. — Աժեն (Ֆրանսիա);
1992թ. — Թուլուզ (Ֆրանսիա);
1991թ. – Երևանի «ԱՐԱՐԱՏ» ՖԱ (ԹՈՒՆԻՍ);
1990թ. – Գյումրու «ՇԻՐԱԿ» ՖԱ (Թեհրան, Շիրազ, Թավրիզ ` ԻՐԱՆԻ Ի.Հ.);
1989-90թ.թ. – «Սպիտակ» ՖԱ հիմնադիր-նախագահ: ՖԱ-ն մասնակցել է Իտալիայում, Գերմանիայում, Ուգանդայումուսումնամարզական հավաքների և ընկերական խաղերի; *1988 թ.-ի փետրվարից մինչև 1989 թ-ի հոկտեմբեր - Հայաստանում 1-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի՝ «ԼՈՌԻ» (ք.Կիրովական) հիմնադիր-նախագահ, որը ԽՍՀՄ չեմպիոնատի 2-րդ լիգայի առաջատարներից էր: ՖԱ-ն մասնակցել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Տանզանիայում ուսումնամարզական հավաքների և ընկերական խաղերի;
*1988 թ., հոկտեմբեր – ԽՍՀՄ առաջնության 2-րդ լիգայի Համամիութենական Արհմիությունների Կենտրոնական Խորհրդի գավաթի հաղթող (Ադլեր, ՌԴ) ;
*1987 թ.-ի նոյեմբերից մինչև 1988 թ.-ի հունվար — «ԼՈՌԻ» (Կիրովական) ֆուտբոլային վարպետների թիմի պետ և խորհրդատու;
1978-1986թ.թ. – Կաշվե գնդակի ակումբի հանրապետական շտաբի փոխնախագահ; 1975-1986թ.թ. – մինի-ֆուտբոլի համամիութենական մրցաշարերի նախաձեռնող և կազմակերպիչ, մասնակցությամբ – տեղի, Լենինականի, Երևանի, Թիֆլիսի, Ցխինվալիի, Սումգայիթի, Լիտվայի և Էստոնիայի պատանեկան և մեծահասակների թիմերի;
*1974-1986 թ.թ. — «Կաշվե գնդակ» (Կիրովական) ակումբի նախագահ։
ԽՍՀՄ «Կաշվե գնդակ» եզրափակիչների արդյունքները.
*1981 թ. — ավագ խումբ, Ռիգա (Լատվիա)՝ 1-ին տեղ;
մարզիչներ՝ Ռազմիկ Հովհաննեսյան, Վրեժ Պողոսյան, Լեվոն Վարդիկյան:
*1984 թ. – կրտսեր խումբ, Ֆրունզե, (Ղրղզստան)՝ 1-ին տեղ;
մարզիչներ՝ Լեվոն Վարդիկյան, Ստեփան Բեկչյան, Սամվել Ղազարյան:
*1978 թ. — ավագ խումբ, Վորոշիլովգրադ (Ուկրաինա) – 3-րդ տեղ;
մարզիչ՝ Վրեժ Պողոսյան:
*1974-1986 թթ — Սպորտկոմիտեի պատասխանատու մաչզիչ՝ ֆուտբոլի, հրաձգության, մարմնամարզության, սուսերամարտի և լողի (Կիրովական);
Մասնակցել է Ֆուտբոլի Աշխարհի առաջնություններին պաշտոնական պատվիրակությունների կազմում՝ 1982թ. (Իսպանիա) եւ 1986թ. (Մեքսիկա), իսկ 1990թ. (Իտալիա` INTERSPORT-ITALIA-ի հրավերով);
*1988-1990 թ.թ. – ԽՍՀՄ ֆուտբոլային լիգաների միության Վարչական խորհրդի անդամ;
*1998 թ. – հանրային օրինակելի ծառայությունների համար ճանաչվել է
ՏԱՐՎԱ ՄԱՐԴ (American Biographical Institute, USA)
2021 թ. – ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ։

Գագիկ Սարգսյան

Ծնվել է 1959թ Կիրովականում

Ավարտել է թիվ 1 դպրոցը, ֆուտբոլով սկսել է զբաղվել 14 տարեկանից։

1976 ընդգրկվել է Խիմիկ Կիրովականի կազմում
1978 խաղացել է 2 խմբի Բլոգովեշենսկի Ամուր թիմում
1979-81 առաջին խմբի ՍԿԱ Խաբարովսկում
1981-83 Սպիտակի Շվեյնիկում
1983 Հոկտեմբերյանի Սպարտակում
1984-86 Շիրակում
1986-91 Լոռիում

Սերգեյ Զաքարյան

ծնվել է 12.11.1959 թ.-ին ք. Կիրովականում (այժմ՝ ք.Վանաձոր):
1976 թ.-ին տեղափոխվել է ք.Երևան, որտեղ ընդունվել է Էդ. Գրիգորյանի անվան Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցը՝ ընդգրկվելով Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքական թիմերում:
1975 թ.-ին մասնակցել եմ ԽՍՀՄ դպրոցականների սպորտակիադային՝ ք.Լվով (ՈՒկրաինա):
1976 թ. -ին մասնակցել է Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլի երիտասարդական միջազգային մրցաշարին՝ գրավելով 2-րդ տեղը:
1977 թ.-ից հրավիրվել և ընդգրկվել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի ‹‹Արարատ›› թիմում:
1979 թ. -ին ‹‹Արարատ›› թիմի կազմում գրավել է 6-րդ տեղը ԽՍՀՄ–ի չեմպիոնատում:
1979 -1986 թ.թ. -ին մասնակցել է ԽՍՀՄ երիտասարդական Սպորտակիադաներին:
1980-1985 թ.թ.-ին հրավիրվել է ք. Լենինական (այժմ՝ Գյումրի), որտեղ ընդգրկվել է ‹‹Շիրակ›› թիմի կազմում (ԽՍՀՄ 2-րդ լիգայի), 85 գոլի հեղինակ է:
1985-1986 թ.թ. -ին հրավիրվել է ք. Աբովյան՝ ընդգրկվելով ‹‹Կոտայք›› թիմի կազմում (ԽՍՀՄ I-ին լիգայի), 17 գոլի հեղինակ է:
1987-1990 թ.թ. վերադարձել է ք.Կիրովականի նորաստեղծ ‹‹Լոռի›› ՖԱ, հանդիսացել է թիմի ավագը, 99 գոլի հեղինակ է:
1988 թ.-ին Ռուսաստանի Ադլեր քաղաքում ‹‹Լոռի›› ՖԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ 2-րդ լիգայի ՀԱՄԿԽ-ի գավաթակիր, եզրափակիչում հաղթելով Ադրբեջանի ‹‹Կյապազ›› թիմին 2:0:
1991-1993 թ.թ. -ին հանդիսացել է ‹‹ Խիմիկ›› ֆուտբոլային թիմի ավագ մարզիչ:
1995-1997 թ.թ. -ին հանդիսացել է ‹‹Լոռի›› ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչ:
2000 թ.-ից մինչ օրս աշխատում է Վանաձորի ‹‹Ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոց››-ում՝ որպես տնօրեն:
2023 թ.-ի փետրվարից մինչ օրս հանդիսանում է ‹‹Լոռի-Վանաձոր›› ՖԱ-ի փոխ-նախագահ և սպորտային տնօրենը: